Աութսորսինգի առավելությունները
Outsourcing-ը թույլ է տալիս պատվիրատուին կրճատել ծախսերը և զգալիորեն իջեցնել աշխատատարությունը և ինֆորմացիոն համակարգերի շահագործման ծախսերը, կենտրոնանալ ընկերության բիզնեսի հիմնական գործընթացների վրա:
Outsourcer կազմակերպության ներգրավումը ունի մի շարք առավելություններ`
- Քանի որ պատվիրատու կազմակերպությունը փոխանցում է Outsourcer-ին ֆունկցիաների մի մասը, ապա նա հնարավորություն ունի իր ողջ ուշադրությունը կենտրոնացնել կազմակերպության հիմնական գործունեության վրա: Բացի դա` նախկինում կազմակերպության կողմից օգտագործվող ռեսուրսները կարելի է վերաբաշխել և ներդնել ի օգուտ հիմնական բիզնեսի:
- Outsourcer կազմակերպության ծառայությունները հաճախ ավելի էժան են լինում, քան ինքնուրույն ուժերով աշխատանքի կազմակերպումը: Շուկայական հարաբերությունների պայմաններում հաջողությունը երաշխավորված է այն կազմակերպություններին, որոնք վարում են իրենց բիզնեսը առավել էֆֆեկտիվ միջոցով` միաժամանակ իջեցնելով ծախսերը և պահպանելով ապրանքների բարձր որակը:
- Կազմեկուպության հաստիքի կրճատման հնարավորություն
- Կազմակերպության առանձին ֆունկցիաների առավել որակյալ իրականացում մասնագիտացված ընկերությունների կողմից
- Մասնագիտացման և փորձի հաշվին Outsourcer-ի կողմից մատուցվող ծառայությունների ապահովությունը կրճատում է կազմակերպության ռիսկերը
- Սեփական մասնագետների կամ ռեսուրսների բացակայության դեպքում` Outsourcer կազմակերպություն-սպառողը հնարավորություն ունի օգտվել մասնագիտացված ընկերությունների ռեսուրսներից
- Կոնկրետ ֆունկցիաների կատարման պատասխանատվության փոխանցման հնարավորություն