×
IT outsourcing

Ցանկացած  կազմակերպությունում կան համակարգիչներ, առնվազն տնօրենի, օգնականի, հաշվապահների և բաժնի ղեկավարների մոտ: Այդ պատճառով հարց է ծագում բարդ և թանկարժեք IT ինֆրակառուցվածքի սպասարկման մասին: ժամանակակից տեխնիկան ցավոք հաճախ շարքից դուրս է գալիս և փչանում: Հիշե’ք` քանի անգամ է փչացել տպիչը: Դուք իհարկե զգացել եք անհարմարություն, ասենք, էլեկտրոնային հասցեի հետ կապված: Հնարավոր է, իհարկե, ունենալ IT  մասնագետ հաստիքում, սակայն ինչպես գտնել մասնագետ, որը կտիրապետի IT  ոլորտին ամբողջությամբ, չէ՞ որ նրանք էլ ունեն որոշակի մասնագիտացումներ: Ոմանք աշխատում են բացառապես համակարգչի տեխնիկական մասի հետ, մյուսները զբաղվում են ծրագրային ապահովմամբ, երրորդները` համակարգչային  ցանցերով: Եվ քչերն են, որ վերընշված բոլոր ոլորտներում ունեն փորձ:


Ելքը կարելի է գտնել ուղակի օգտվելով IT Outsourcing-ի ծառայություններից, որը հնարավորություն է տալիս խնայել համագարգիչների սպասարկման վրա, միաժամանակ ստանալով ավելի որակյալ օգնություն:


Ի՞նչ է իր մեջ ներառում IT Outsourcing-ը.

 

 

  • Համակարգիչների դիագնոստիկա և կարգավորում
  • Ծրագրայիյն ապահովման տեղադրում
  • Փորձարկում և նոր ծրագրերի մուտքագրում
  • Ինֆորմացիայի փոխանակման արդյունավետ մեխանիզմի կազմկերպում
  • Տվյալների հուսալի պահպանման ապահովում
  • Վիրուսներից համակարգիչների պահպանում
  • Հարձակումից ինֆորմացիայի պահպանում
  • IT –ի հսկողություն և ղեկավարում
  • IT –ի հարցերով խորհրդատվություն
  • Մանրամասն պլանի կազմում` տրամաբանական սխեմաների և օբյեկտների նշմամբ

 

Ի՞նչ օգուտ կտա IT Outsourcing-ը.

IT Outsourcing-ը ապահովում է Ձեր գրասենյակի համակարգչային տեխնիկայի անխափան աշխատանքը: Դուք կարիք չունեք անհանգստանալու, որ IT մասնագետը ոչ միշտ է հասանելի: Գրագետ և ժամանակին սպասարկման դեպքում, որն ապահովում է IT Outsourcing-ը, անսարքությունները հանդիպում են հազվադեպ: Անսպասելի իրավիճակի դեպքում` Դուք ուղակի զանգահարեք մեզ: Մեր մասնագետներն օգնություն ցույց կտան ինտերնետով կամ, անհրաժեշտությոն դեպքում, կայցելեն Ձեզ:

 

Ի՞նչ երաշխիք է տալիս համալիր IT Outsourcing-ը.

Համալիր IT Outsourcing-ի պայմանագրում նշված են կողմերի բոլոր իրավունքներն ու պարտականությունները:  IT Outsourcing-ի պայմանագրում պարտադիր նշվում է, թե որքան ժամանակ է անհրաժեշտ ծառայությունը մատուցելու համար, ինչ տեսակի ծառայություններ եք Դուք ստանալու և այլ բնորոշ դրույթներ: Այդպիսով` օգտվելով համալիր IT Outsourcing-ից Դուք ունեք մեր աշխատանքի գնահատման հստակ չափորոշիչներ, իսկ մեր մասնագետների բարձրորակ աշխատանքը ամբողջ համակարգչային տեխնիկայի համալիրի անթերի աշխատանքի և Ձեր բիզնեսի հուսալի ինֆորմացիոն համակարգի Ձեր վստահությունն է: