Ձեզ անհրաժեշտ է արագ հասնել օդանավակայան կամ հնարավոր է` ծագում է անհրաժեշտություն դիմավորել Ձեր գործընկերներին և հասցնել Ձեր նշված վայրը, ապա վստահ օգտվեք մեր ծառայություններից.
Ցանկացած մարդուն հաճելի է, երբ հեռավոր ճանապարհորդությունից նրան սպասում են հայրենիքում կամ դիմավորում են օդանավակայանում: Հոգացեք Ձեր ժամանման մասին նախորոք` պատվիրելով տրանսֆեր օդանավակայան մեր ընկերությունում: Մեր վարորդը Ձեզ կսպասի ցանկացած պարագայում, նույնիսկ եթե Ձեր չվերթը հետաձգվում է: Մենք աշխատում ենք հաճախորդների համար և իրականացնում ենք տրանսֆեր դեպի օդանավակայան Ձեզ հարմար պայմաններով:
Եթե Դուք ինչ-ինչ պատճառներով ինքնուրույն չեք կարող դիմավորել Ձեր հյուրերին կամ գործընկերներին, ապա ուղակի վստահեք դա մեզ: Դիմավորումը օդանավակայանում կկազմակերպվի բարձր մակարդակով: Մեր վարորդը կդիմավորի Ձեր հյուրերին, գործընկերներին ցուցանակով, որի վրա գրված կլինեն նրանց անունները, ինչը լիովին կվերացնի որևէ խառնաշփոթի հավանականությունը: Ի դեպ` մեծ թվով մարդկանց տեղափոխության համար Դուք կարող եք ընտրել տրանսֆեր միկրոավտոբուսներով կամ ավտոբուսներով:
Ձեզ դուր կգա սպասարկման որակը և գնային ճկուն քաղաքականությունը: Մեզ հետ համագործակցում են հարգված բազմաթիվ կազմակերպություններ և ձեռնարկություններ: Ուղարկելով իրենց աշխատակիցներին գործուղման` նրանք մեր ծառայությունների կարիքն ունեն, քանի որ մենք առաջարկում ենք տրանսֆեր օդանավակայան մատչելի գներով: Զգալով էական խնայողությունը` գործընկեր կազմակերպություններն արդեն անընդհատ պատվիրում են մեզ տրանսֆեր օդանավակայան իրենց աշխատակիցների համար:
Մեզ հետ Դուք կարող եք խնայել:
Պլանավորու՞մ եք տեղափոխություն դեպի օդանավակայան, այնուհետև մի քանի օր հետո` հետադարձ ուղղությամբ, մենք պատրաստ ենք անել Ձեզ շահավետ առաջարկ երկու տրանսֆեր պատվիրելու դեպքում. առաջին տրանսֆերը Երևանից օդանավակայան, իսկ երկրորդը` օդանավակայանից Երևան ուղղությամբ հատուկ գնով:
Հարցրեք “հատուկ առաջարկ” ծառայությունը: