Outsourcing Services նախագիծը ավելի քան մեկ տասնամյակ է հաջողությամբ մատուցում է առաքման ծառայություններ իրավաբանական անձանց համար Երևան քաղաքում և ՀՀ մարզերում, ինչպես նաև իրականացնում է միջազգային առաքումներ: Իրականացնում ենք նամակագրության, բիզնես փաստաթղթերի, բանկային փաստաթղթերի, գովազդային նյութերի եւ այլ ապրանքների առաքում, միջմասնաճյուղային առաքումներ: Հանդիսանում ենք բազմաթիվ ընկերությունների հուսալի լոգիստիկ գործընկեր:
Մեր կազմակերպությունը ամեն օր կատարում է հազարավոր պատվերներ Երեւանում և ՀՀ մարզերում: Սուրհանդակի միջոցով փաստաթղթերի, նամակների առաքման ծառայությունը հատկապես հայտնի է խոշոր ընկերությունների, բանկերի, տուրօպերատորների եւ դիստրիբյուտորների, հեռահաղորդակցության ընկորությունների շրջանում: Շատ հաճախ նրանք ուղարկում են կատալոգներ, պայմանագրեր, գովազդային նյութեր, գնացուցակներ եւ այլն:
Երբ անհնար է անհրաժեշտ փաստաթղթերը փոխանցել անձամբ, օգնության ենք հասնում Մենք!:
Մենք մշտապես վերահսկում ենք մատուցվող ծառայությունների որակը: Մենք վստահում ենք մեր աշխատակիցներին, քանի որ նրանցից յուրաքանչյուրը անցնում է շատ խիստ քննություն, այդ թվում նաև մեր անվտանգության ծառայության միջոցով: Ուստի, դիմելով մեզ, կարող եք վստահ լինել, Ձեր փաստաթղթերը կհանձնվեն հասցեատիրոջը ամբողջական վիճակում և անվտանգ:
Մեր ընկերության հիմնական նպատակն է` խնայել Ձեր ժամանակը: Ձեզ ընդամենը անհրաժեշտ է զանգահարել մեր առաքման ծառայություն և նշել, թե առաքման կոնկրետ որ տեսակն է Ձեզ հետաքրքրում: Մնացածը մեր ընկերության խնդիրն է:
Մշտապես ձգտում ենք մատուցել արագ և որակյալ առաքում Երևանի տարածքում, Երևանի արվարձաններում, ՀՀ մարզերում:
Ծառայությունների գնի մեջ ներառված են
Ի՞նչ արժե
Մենք առաջարկում ենք սուրհանդակային ծառայություններ գնային ճկուն քաղաքականությամբ:
Մեր ծառայությունների գնացուցակի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել (374 96) 104647 հեռախոսահամարով:
Լրացուցիչ ծառայություններ