×
Գրասենյակների կոսմետիկ վերանորոգում

Գրասենյակների կոսմետիկ վերանորոգում

 

Կոսմետիկ վերանորոգումը տարածքների հատակագծի մեջ աննշան փոփոխություններ է ենթադրում և, իրականում, հանդիսանում է տարածքների նախնական վիճակի վերականգնում. պատուհանների, դռների, շրիշակների, առաստաղի ներկում, հատակի ծածկույթի փոխում և այլն: Կոսմետիկ վերանորոգումն իրենից ներկայացնում է լոկ հնարավոր վերանորոգման աշխատանքներ և պահանջում է քիչ ծախսեր: Այն կարելի է իրականացնել բավականին հաճախ, քան հիմնական վերանորոգումը:


Կոսմետիկ վերանորոգման մեջ մտնում են ծառայությունների հետևյալ տեսակները.

 

  • լվացատեղի, զուգարանակոնքի, լոգարանային խառնիչների և այլ սանտեխնիկայի տեղադրում և վերանորոգում
  • կահույքի հավաքում և վերանորոգում
  • դռների մոնտաժ, ապամոնտաժ և վերանորոգում
  • դռների հին կողպեքների փոխում և նորերի տեղադրում
  • քիվերի (կարնիզ) տեղադրում
  • շրիշակների, լինոլիումի, մանրահատակի, լամինատի տեղադրում և փոխում
  • դռների և պատուհանների փոխում
  • անջատիչների և վարդակների փոխում:


 Մեր կողմից իրականացվող կոսմետիկ վերանորոգումն, առաջին հերթին, տարածքների նորոգման ժամանակակից բարձր տեխնոլոգիական և բարձրորակ մոտեցում է: Կոսմետիկ վերանորոգումն իրականացվում է ժամանակակից ստանդարտներին համապատասխան, օգտագործվում են նորագույն շինարարական տեխնոլոգիաներ և, իհարկե, այդ ամենն անում են որոկավորված մասնագետներ` իրենց գործի վարպետներ: