×
Գրասենյակային տեղափոխում

Ցանկացած ընկերութուն, զարգանալով և մեծացնելով իր աշխատակիցների թիվը, ժամանակի ընթացքում ցանկանում է փոխել իր գտնվելու վայրը ավելի ընդարձակի և հեղինակավորի:
Գրասենյակային տեղափոխությունը, բացի իրերի տեղափոխումից, իրենից ներկայացնում է նաև տեղափոխության մանրամասն պլանավորում և նախապատրաստում:


Ծառայության մասին տեղեկատվություն

Ընկերությունն արդեն մի քանի տարի է, ինչ մատուցում է իր հաճախորդներին “գրասենյակային տեղափոխում” ծառայությունը: Երևանը հանդիսանում է գործարարության խոշոր կենտրոն: Հենց դա է պատճառը, որ գրասենյակի տեղափոխությունը Երևանում այսօր հաճախակի հանդիպող երևույթ է: Իսկ դրա համար անհրաժեշտ է “գրասենյակային տեղափոխում” ծառայությունը:
Գրասենյակային տեղափոխությունը, բացի իրերի տեղափոխումից, իրենից ներկայացնում է նաև տեղափոխության մանրամասն պլանավորում և նախապատրաստում: Քանի որ նման ծառայությունը մատուցվում է մեր կողմից արդեն բավականին երկար ժամանակ, ուստի մենք ունենք հարուստ փորձ այդ գործում: Մշակված է հստակ սխեմա, որը հնարավորություն է տալիս իրականացնել կազմակերպության գրասենյակային տեղափոխությունը որակով:


Ինչու՞ Դուք պետք է օգտվեք մեր ծառայություններից


Տեղափոխությունը մեր կողմից իրականացվում է մի քանի փուլերով: Այն բանից հետո, երբ մեր ընկերության մենեջերը ընդունում է տեղափոխության պատվերը, նա գնահատում է ծառայության արժեքը: Եթե միանգամից դա անելն անհնար է, ապա մենք անվճար կտրամադրենք մասնագետ, որը կժամանի Ձեր նշած հասցեով և կգնահատի տեղափոխությունը: Դրանից հետո կնքվում է պայմանագիր, որում նշվում են գինը, ժամկետը և հստակեցվում են լրացուցիչ աշխատանքները: “Գրասենյակային տեղափոխումը” ունի մի շարք առավելություններ: Նախ` եթե Դուք պատվիրել եք մեզ գրասենյակի տեղափոխություն, ապա բանվորները և վարորդները կժամանեն Ձեզ մոտ այն  ժամանակ, երբ Ձեզ կլինի հարմար: Երկրորդ` գրասենյակային տեղափոխությունը և դրա հետ կապված լրացուցիչ ծառայությունները գնահատվում են նախորոք և արդյունքում մենք չենք պահանջում լրացուցիչ գումար: Երրորդ` գրասենյակային տեղափոխությունը (Երևան քաղաքում և արվարձաններում) մեր կողմից իրականացվում է բավականին երկար ժամանակ, ինչի շնորհիվ մեր աշխատակիցներն ունեն մեծ փորձ և պրոֆեսիոնալիզմի բարձր աստիճան: Բացի այդ գրասենյակի և նրա գույքի ցանկացած տեղափոխություն իրականացվում է մեր կողմից հստակ ժամկետներում:


Ընտրելով մեր ընեկրության ծառայությունները` Դուք կստանաք իրական գրասենյակային տեղափոխություն մատչելի գներով: Մեր մասնագետներն իրականացրել են մեկ տասնյակից ավել գրասենյակային տեղափոխություններ Երևանի տարածքում, ընդ որում, մենք աշխատում ենք ինչպես ոչ մեծ, այնպես էլ խոշոր կազմակերպությունների հետ: Դրա շնորհիվ մենք հեշտությամբ կհամագործակցենք ցանկացած հաճախորդի հետ: