×
Բիզնեսի իրավաբանական ուղեկցում

Ոչ բոլոր կազմակերպությունները կարող են թույլ տալ ունենալ իրավաբանի հաստիք և հատկապես արտոնագրված փաստաբան: Սակայն հաճախ կարիք է առաջանում կատարել պայմանագրերի փորձաքննություն, պետական գրանցում կամ կատարել փոփոխություններ հիմնադիր փաստաթղթերում: Մեր կազմակերպությունը մշակել է հատուկ առաջարկություն գործարարության իրավական ուղեկցություն: Դուք կարող եք օգտվել մեր ծառայություններից ինչպես միանվագ, այնպես էլ կնքել պայմանագիր ամենամսյա իրավական ուղեկցության համար: Ձեր բիզնեսի իրավական ուղեկցության ամենամսյա ծառայությունների ցանկը կհամաձայնեցվի Ձեզ հետ:


Մեր ընկերության կողմից առաջարկվող բիզնեսի ուղեկցությունը ներառում են ստորև բերված տարաբնույթ ծառայությունները`


Իրավաբանական անձանց /ցանկացած կազմակերպական-իրավական ձևով/ պետական գրանցում, ներառյալ`

 

 

  • կանոնադրության մշակում.
  • ընկերության ֆիրմային անվանման գրանցում.
  • կազմակերպության կնիքի ստացում.
  • գրանցում հարկային մարմիններում /հարկային կոդի /ՀՎՀՀ/ ստացում/ և այլն:


Փոփոխությունների պետական գրանցում`

 

  • իրավաբանական հասցե.
  • ֆիրմային անվանում.
  • հիմնադիրների /մասնակիցների/ կազմ.
  • ղեկավար.
  • գործունեության տեսակ.
  • կանոնադրական կապիտալի չափ և այլն:


Իրավաբանական անձանց լուծարում`

 

 

  • հիմնադիրների /մասնակիցների/ կամ դատարանի որոշմամբ.
  • սնանկություն` պարտատերերի պահանջները բավարարելու համար գույքի անբավարարության դեպքում:

 

Իրավաբանական անձանց վերակազմակերպում`

 

 

  • միաձուլում.
  • միացում.
  • բաժանում.
  • առանձնացում.
  • վերակազմավորում:


Ցանկացած տեսակի քաղաքացիաիրավական փաստաթղթերի կազմում`

 

 

  • պայմանագրեր.
  • դիմումներ.
  • բողոքներ.
  • պահանջներ և այլն:

 

Փաստաթղթերի փորձաքննության անցկացում կապված առօրյա առևտրային գործունեության հետ /հրամաններ, հրահանգներ, համաձայնագրեր, պայմանագրեր/, իրավաբանական եզրակացությունների տրամադրում:


Պատվիրատուի նախնական հարցումով  նորմատիվային նյութերի տրամադրում` ինչպես էլեկտրոնային, այնպես էլ թղթային տարբերակով:
Գործարքների` ներառյալ, պետական գրանցում պահանջող, ուղղեկցում:
Պայմանագրերի կազմում առանց մյուս կողմի հետ համաձայնեցման /օրինակելի, միանալու պայմանագրեր/:
Պատվիրատուին առաջարկվող պայմանագրերի փոփոխություն` Պատվիրատուի իրավունքների ամրապնդման նպատակով /առանց մյուս կողմի հետ համաձայնեցման/:
Ներքին փաստաթղթերի կազմում և փոփոխում:


ՀՀ պետական մարմիններում մասնակցություն`

 

 

  • կադաստր.
  • նոտարիատ
  • պետ.ռեգիստր.
  • հարկային.
  • մաքսային և այլն:

 

Կորպորատիվ ծառայություններ`

 

 

  • Ընկերության կանոնադրական կապիտալի գրանցում, ավելացում, նվազեցում.
  • Ընկերության հերթական և արտահերթ ընդհանուր ժողովի, Խորհրդի, Վարչության և այլ մարմինների նիստերի անցկացում /համապատասխան արձանագրությունների, նյութերի պատրաստում/.
  • Մասնակիցների փայաբաժինների, բաժնետոմսերի օտարման, նախապատվության իրավունքի կիրառման, ընկերությանը մասնակցության հնարավորության հետ կապված ծառայություններ և այլն.
  • Ֆիրմային անվանումների, ապրանքային նշանների գրանցում: